ԻԱՅՍԻ Տելեկոմ ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին և հանդիսանում է տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանում գործող առաջատար ընկերություններից մեկը: 

ԻԱՅՍԻ Տելեկոմ ընկերությունը հանդիսանում է ՏՀՏ սարքավորումներ արտադրող և մատակարարող աշխարհում հայտնի բազմաթիվ ընկերությունների գործընկեր: Վերջիններիս հետ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեզ, ՏՏ ոլորտի դինամիկ զարգացմանը զուգընթաց, առաջարկել պատվիրատուին առավել արդի լուծումներ:

 ԻԱՅՍԻ Տելեկոմ ընկերությունը իր գործունեության ընթացքում համագործակցել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործող մի շարք հայտնի ընկերությունների հետ և իրականացրել բազմաթիվ խոշոր նախագծեր:

ԻԱՅՍԻ Տելեկոմ ընկերությունն առաջարկում է տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի սարքավորումների մատակարարում և երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում՝ ապահովելով մատակարարման բարձր որակ:

ԻԱՅՍԻ Տելեկոմ ընկերությունն մատուցում է բազմաբնույթ ծառայություններ տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում՝ երաշխավորելով առավել արդյունավետ և արդի լուծումներ:

Մենք բարձր ենք գնահատում մեր պատվիրատուների և գորընկերների վստահությունը և վերաբերվում ամենայն պատասխանատվությամբ: 


ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ

avilligon
sicamelogo

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Զգա' ժամանակի զարկերակը